Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Չեմպիոնական մարտեր

Չեմպիոնական մարտեր
30.09.2014 | 11:58

Գերմանիայի Քիլ քաղաքում շաբաթ օրը կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու Բրիտանիան ներկայացնող Պոլ Սմիթի չեմպիոնական մարտը: Մեր հայրենակիցը գտնվել է բարձրության վրա՝ տասներկու ռաունդներում բրիտանացուն նվազագույն հնարավորություն իսկ չտալով ունենալու չեմպիոնական հավակնություններ: Արթուրը հերթական անգամ պահպանեց չեմպիոնական տիտղոսը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք տաղանդավոր մարզիկին, մեզ բոլորիս:
Չեմպիոնական գոտիների մարտեր էին նույն օրը նաև Մոսկվայում: WBA վարկածով աշխարհի չեմպիոն Դենիս Լեբեդևը անպարտ մնաց Պավել Կոլոջեյի հետ մարտում: Նա ավելի քան վստահ հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող մրցակցի նկատմամբ՝ նոկաուտի ենթարկելով երկրորդ ռաունդում: Սա այս շնորհալի մարզիկի համար երկար սպասված հաղթանակ էր, մանավանդ եթե նկատի ունենանք մեկ տարի առաջ ստացած ծանր վնասվածքը, մարզական ու պրոմութերական կազմի փոփոխությունը, այս ողջ շրջանում մրցակցային փորձի բացակայությունը:
Ռուսաստանին նոր չեմպիոնական գոտի բերեց ծանրքաշային Գենադի Դրոզդը, ում մրցակիցն անհամեմատ ահեղ էր: Տասներկու ռաունդների արդյունքում ռուս բռնցքամարտիկը հաղթեց աշխարհի չեմպիոն Քշիշտոֆ Վլոդարչիկին ու դարձավ WBC վարկածով աշխարհի թիվ մեկ բռնցքամարտիկը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ